«Մոռացե՞լ եք, թե մենք՝ ով, դուք՝ ով։ Կմաշենք ձեզ, կանցնեք, կգնաք»․ Մարուքյանը՝ ԲՀԿ-ին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ անդրադարձել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության՝ ընդդեմ «Լուսավոր Հայաստանի» վարած քաղաքականությանը: 

«Բան ու գործները թողել, ընկել են մեր հետևից։

Պատերա՞զմ եք մեզ հայտարարել: Լո՞ւրջ եք ասում: Ախր մոռացե՞լ եք, թե մենք՝ ով, դուք՝ ով: Մոռացե՞լ եք մեզ: Կմաշենք ձեզ: Կմաշվեք, կանցնեք, կգնաք. այ այդքան երկար կպատերազմենք: Շատ երկար կպատերազմենք», - ասել է Մարուքյանը, ապա անդրադարձել է նաև ֆեյք օգտատերերի գործունեությանը։

«Եթե Գագիկ Ծառուկյանը նայում է, ուշադիր լսեք: Դուք ում ասես հանել եք մեր վրա, որ մենք իրենց պատասխանենք, իրենց հարվածենք, դուք արանքից դուրս գաք: Ու հարձակվել եք մեր մարդկանց վրա ձեր մարդկանցով, մտածում եք՝ պետք է պախկվեմ «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավորների, ավագանու անդամների, կուսակցության ներկայացուցիչների հետևո՞ւմ, ու հետևից պատերազմե՞մ, ասեմ՝ գրեք, գրեք իր վրա: Հա՞, դա՞ եք մտածում: Դուք չեք պատկերացնում, որ ես առաջին գծում կռիվ տվող մարդ եմ, ոչ թե մարդկանց թիկունքում թաքնվող», -ասել է Մարուքյանը: