Խոշոր ավտովթար Գեղարքունիքի մարզում. 31-ամյա վարորդը Ford Transit-ով գլխիվայր շրջվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News 

վթար

Այսօր՝ մարտի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 00։10-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ 31-ամյա Մուշեղ Կ-ն իր վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենայով Գեղհովիտ գյուղի գյուղամիջյան ճանապարհին դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր շրջվել։

Վթարի հետևանքով վարորդ Մուշեղ Կ-ն, նրա ուղևորներ՝ Գեղարքունիքի մարզի բնակիչ, 32-ամյա Միքայել Ա-ն, Տավուշի մարզի բնակիչ՝ 22-ամյա Ռաշիդ Կ-ն, Արարատի մարզի բնակիչներ՝ 20-ամյա Սյուզաննա Ս-ն և 41-ամյա Մագդա Ս-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Մարտունի» բժշկական կենտրոն։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ 

--00--ԱԹ