Երևանում մարտի 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

անձրև

Մարտի 24-ի ցերեկը, 25-ին, 27-ին շրջանների զգալի մասում, 26-ի ցերեկը, առանձին շրջաններում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, հնարավոր է ամպրոպ, 24-ի ցերեկը առանձին հատվածներում ինտենսիվ։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5 մ/վ, առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ, 24-ին՝ 20-25մ/վ։

Օդի ջերմաստիճանը 24-ի ցերեկը, 25-28-ն աստիճանաբար կնվազի 10-12 աստիճանով:

նկար
Երևան քաղաքում՝

Մարտի 24-ի ցերեկը, 25-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է ամպրոպ, 26-ի երեկոյան ժամերին, 27-ին սպասվում են տեղումներ՝ բարձրադիր վայրերում ձնախառն անձրևի տեսքով։ Մարտի 26-ի գիշերը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

նկար

--00—ԼՄ