Անկարան ցանկանում է, որ մենք հրաժարվենք Ցեղասպանության ճանաչման պահանջից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

քաղաքական

Համոզված եմ, որ Հայաստանը և Թուրքիան կարող են նորմալ հարաբերություններ ունենալ։ Նորմալ, այլ ոչ թե բարիդրացիական, քանի որ դրա համար լուրջ ճանապարհ է պետք անցնել: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Թուրքագեի խոսքով, խնդիրը Թուրքիայի վարած քաղաքականությունն է՝ հաշվի առնելով, որ 1991-ին Հայաստանի անկախության ճանաչումից հետո Անկարան հայտարարեց, որ հրաժարվում է դիվանագիտական ​​հարաբերություններ հաստատել Երեւանի հետ:

«Մոռանալ անցյալը և սկսել մաքուր էջից. նման արտահայտությունները լավ են հնչում, սակայն նրանք, ովքեր ասում են դա, պետք է վերլուծեն Թուրքիայի քաղաքականությունը: Այդ երկրում ոչ մի լուրջ քաղաքական ուժ պատրաստ չէ նման մոտեցման: Անկարան ցանկանում է միայն, որպեսզի մենք հրաժարվենք մեր պահանջներից, մեր ինքնության մի մասից, այդ թվում՝ Ցեղասպանության ճանաչման պահանջից (որպես հայկական ինքնության բաղկացուցիչ մաս): Չեմ կարծում, որ հայերը, Հայաստանը, Արցախը պատրաստ են գնալ Թուրքիայի առաջարկած ճանապարհով»,- նշեց Սաֆրաստյանը:

--0--ԿԿ