Զինծառայողներն իրականացրել են պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

մարզումներ

Ստորաբաժանումների հրամանատարների և կառավարման մարմինների գործնական ունակությունների կատարելագործման նպատակով մարտի 24-ին 1-ին զորամիավորման զորամասերից մեկում անցկացվել են հրամանատարաշտաբային մարզումներ։ Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից:

Մարզումների շրջանակում զինծառայողներն իրականացրել են պաշտպանական մարտի նախապատրաստման և վարման գործողություններ:

--00--ԱԹ