Կարծում եմ՝ նրանք քաղբանտարկյալներ չեն. Զեյնալյանը՝ «Սասնա ծռեր»-ի երկու անդամների մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը կառավարությունում կազմակերպված մամուլի ասուլիսի ժամանակ ասել է, որ «Սասնա ծռեր» խմբի այն անդամներին, որոնց վրա համաներում չի տարածվել, քաղբանտարկյալ չի համարում:

«Կարծում եմ՝ նրանք քաղաքական բանտարկյալներ չեն: Համաներման օրենքում բացառություն է կատարված սպանության համար դատապարտվածների մասով», - ասել է Զեյնալյանը։

Հիշեցնենք, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներից համաներում չի տարածվել սպանության հոդվածով մեղադրյալներ Արմեն Բիլյանի և Սմբատ Բարսեղյանի վրա:

Համաներում էր հայտարարվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 100-ամյակի առթիվ, որի շրջանակում այս պահի դրությամբ ազատ է արձակկվել ավելի քան 550 դատապարտյալ։