Երեւանի ջրանցքներից մեկում հայտնաբերվել է սպանված 38-ամյա տղամարդու դի

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 24, 24News

․

Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, քրեական հետախուզության բաժնի ծառայողները, Հայաստանի քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական խումբը եւ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի թիվ 17 փրկարարական ջոկատի փրկարարներն այսօր՝ մարտի 24-ին, Արշակունյաց  2-րդ նրբանցքում գտնվող ջրանցքից դուրս են բերել տղամարդու դի: Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Պարզվել է,  որ հայտնաբերված դին Կապան քաղաքի բնակիչ, այս տարվա մարտի 7-ից որպես անհայտ կորած, 38-ամյա Էդգար Ա.-ն է: Նրա մարմնի վրա հայտնաբերվել են դաջվածքներ, ինչպես նաեւ սպիներ, որի մասին ոստիկաններին եւ քննիչներին հայտնել էր քույրը:

Փրկարարներն ու ոստիկանները որպես անհայտ կորած 38-ամյա Էդգար Ա-ի դին որոնում էին այս տարվա մարտի 7-ին։ Նրա սպանության փաստով հարուցված քրեական գործի շրջանակում մարտի 22-ին Երեւանյան լճում ոստիկանները, փրկարարներն ու քննիչները հայտնաբերել էին տղամարդու դի, որը, ըստ SHAMSHYAN.com-ի հավաստի տեղեկությունների, ականատես էր եղել, թե ինչպես են Սուրբ Սարգիս եկեղեցու հարեւանությամբ կապանցուն սպանել եւ գցել գետը, ինչից հետո նրան սպանողները տվյալ ականատեսին նույնպես սպանել էին։

--00--ԱՀ