Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ուսումնասիրություն չի եղել․ ՊՎԾ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Պետական վերահսկողական ծառայության՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում բազմամիլիոնանց չարաշահումներ հայտնաբերելու մասին տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։ Այս մասին 24News-ի հետ զրույցում նշեց ՊՎԾ լրատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Մեժլումյանը։

«Պետական վերահսկողական ծառայությունը սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում դեռ ուսումնասիրություններ չի կատարել, հետևաբար այնտեղ բազմամիլիոնանց չարաշահումներ հայտնաբերելու մասին լուրը չի համապատասխանում իրականությանը», - նշեց Զարուհի Մեժլումյանը, ապա տեղեկացրեց, որ Պետական վերահսկողական ծառայությունն ուսումնասիրություն է կատարում՝ ըստ հանձնարարականի։ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում ուսումնասիրություն կատարելու վերաբերյալ որևէ հանձնարարական չեն ստացել։

Հիշեցնենք, որ «Ժամանակ» օրաթերթը հրապարակել էր հոդված՝ «Բազմամիլիոնանց չարաշահումներ՝ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում» վերտառությամբ, որտեղ ասվում է․

«Պետական վերահսկողական ծառայությունը ստուգում­ներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցե­րի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունը սպասում է նոր կառավարու­թյան ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախա­րարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառ­նա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հա­րուցումը չի ազդի կառավա­րության հեղինակության վրա»: