Վահագն Հարությունյանի նկատմամբ հետախուզումը չի դադարեցվել․ ՀՀ գլխավոր դատախազություն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

«Մարտի 1»-ի գործով մեղադրյալ, նույն գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ հայտարարված հետախուզումը չի դադարեցվել։ Այս մասին 24News-ի հետ զրույցում հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։ 

Նշենք, որ դեկտեմբերի 12–ին Վերաքննիչ քրեական դատարանը բեկանել է առաջին ատյանի որոշումն ու վերացրել մարտի 1-ի քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի նկատմամբ կիրառված կալանքի որոշումը։ 

Հիշեցնենք, որ Հատուկ քննչական ծառայությունը Վահագն Հարությունյանին մեղադրում է մարտի 1-ի գործով առանձնապես ծանր հանցագործության վերաբերյալ քրեական գործով ապացույցների կեղծումը կազմակերպելու համար: