ACP ընկերությանը ծանուցագրերի փոխանցումը հետաձգվեց 2 ամսով

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

ACP աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների լուծման ծանուցագրերի փոխանցումը կհետաձգվի երկու ամսով. կառավարության և ընկերության բանակցությունների արդյունքում նման որոշում է կայացվել՝ հետաձգել մինչև 2019թ. փետրվարի 28-ը:

Կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով վարչապետ Նիկոլ Փաշինյանի խորհրդական Արեն Մկրտչյանն այդ մասին ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել , մրը ներկայացնում ենք ստորև։

«Սիրելի ալավերդցիներ, ինչպես գիտեք, «Արմենիան Քափըր Փրոգրամ» ՓԲ ընկերությունը մինչև 2018թ. հոկտեմբերի ավարտը աշխատակիցներին ուղարկել էր աշխատանքային պայմանագրերի լուծման մասին ծանուցումներ, ըստ որի՝ աշխատանքային հարաբերությունների լուծում նախատեսվում էր իրականացնել 2018 թվականի դեկտեմբերի 24-ից հետո՝ 5 օրվա ընթացքում։

Կառավարության և ACP ընկերության բանակցությունների արդյունքում որոշում է կայացվել աշխատակիցների աշխատանքային հարաբերությունների լուծման ծանուցագրերի փոխանցումը հետաձգել երկու ամսով՝ առ 2019թ. փետրվարի 28-ը:

Հուսով ենք՝ կառավարության և ACP ընկերության բանակցությունները կշարունակվեն կառուցողական մթնոլորտում ՝ ի շահ ալավերդցու, լոռեցու և Հայաստանի Հանրապետության:

Ալավերցիներ ջան, դուխներդ տեղը, գլուխներդ բարձր, քանզի ձեր կողքին ամուր կանգնած է մի ողջ կառավարություն»։