ՍՈՒ 30-ների զինամթերքը ձեռք բերելու գործընթացն ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

ՍՈՒ 30-ների զինամթերքը և մնացած կարողությունները ձեռք բերելու գործընթացն, ըստ պլանավորման, ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

«Երբ ՍՈՒ 30 ինքնաթիռները գնվել են, դիտարկվել են որպես ավելի երկար ժամանակի գործընթաց, այսինքն՝ ՍՈՒ 30-ների հրթիռները և մնացած կարողությունները ձեռք բերելն ավելի երկարաժամկետ էր, քան պատերազմն էր սկսել։ Խնդիրները զուտ դրա մեջ էին։ Որևէ այլ խնդիր չենք ունեցել», - նշեց Արմեն Գրիգորյանը։

--0--ԿԿ