38-ամյա մաքրուհին հեռուստացույցներ է գողացել աշխատավայրից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

մաքրուհի

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները մարտի 24-ին գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել 38-ամյա մի կնոջ։ Նա տվել է խոստովանական բացատրություն, որ մարտի 10-ին Օհանավան համայնքի մի առանձնատնից, որտեղ աշխատել է մաքրուհի, գողացել է 2 հեռուստացույց, որոնք 200.000 դրամ պարտքի դիմաց տվել է ծանոթին:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ոստիկանությունը:

Ձեռնարկված միջոցառումներով պարզվել է նաև, որ 38-ամյա կինը 2020 թ. դեկտեմբերի 25-ին Օհանավան համայնքի նույն առանձնատնից գողացել էր էլեկտրական մսաղաց: Նա ոստիկաններին է ներկայացրել ողջ գողոնը։

Գողությունների մասին նախկինում ոստիկանություն չի հայտնվել: Կատարվում է քննություն։

--00--ԱԹ