Քաղաքացիները հոգնել են, իրենց գործին են ուզում գնալ, դրա համար պետք են ընտրություններ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 25, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանն այն տեսակետին է, որ հասարակության մի հատվածի համար, այնուամենայնիվ, արտահերթ ընտրությունների պահանջ կա:

24News-ի հետ զրույցում, խոսելով հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրությունների պահանջի ու հրամայականի մասին, նա նշեց. «Քաղաքացիների մեծ մասը հոգնել է, ամեն մեկն իր գործին է ուզում գնալ, դրա համար պետք են ընտրություններ»:

Նա անհեթեթ որակեց ընտրությունները չեղարկելու մասին խոսակցությունները: Ջուլհակյանն ընդգծեց՝ բոլոր այն ուժերը, որոնք չեն հավատում ընտրությունների իրականացմանը, ապա պետք է թույլ տան, որ մյուս ուժերը մասնակցեն: 

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ