Դավթաշենում համայնքային օգտագործման տարածք կստեղծվի․ բանակցել են բնակիչների հետ 

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում Դավթաշեն վարչական շրջանից լուսանկարներ է հրապարակել և կից գրառում արել․ 

«Ա․ Միկոյան փողոցի գլխավոր մայրուղուն հարող 3000 քմ կանաչ գոտիները ժամանակի ընթացքում մասնատվել են, ցանկապատվել, հարակից շենքերի բնակիչները դրանք տնօրինել են՝ ինչպես կամեցել են։

«ԿՇՄՊ» ՀՈԱԿ-ի և Դավթաշեն վարչական շրջանի աշխատակիցները բանակցել և բնակիչների հետ համաձայնության են եկել, որ տարածքից հանվեն բաժանարար պատերը, մացառուտներն ու անկանոն աճած ճյուղերը։

Հաջորդիվ, հողը կփխրեցվի, կհարթեցվի ու նոր կանաչ գոտին արդեն կլինի համայնքային ընդհանուր օգտագործման տարածք»։

նկար

--00—ԼՄ