Լավրովն ապրիլի 2-ին կհանդիպի Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

քաղաքական

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն ԱՊՀ երկրների ԱԳ նախարարների խորհրդի նիստի շրջանակում ապրիլի 2-ին հանդիպելու է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների հետ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ի թիվս այլ հնարավոր հանդիպումների ԱՊՀ ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում, նախատեսվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի շփումն Ադրբեջանի և Հայաստանի արտաքին գերատեսչությունների ղեկավարների հետ», - ասել է Զախարովան։

--0--ԿԿ