ՀՀ և ՌԴ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Ադրբեջանում պահվող հայ գերիների թեման

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

1.jpg

ԱՊՀ անդամ երկրների ԱԳՆ ղեկավարների խորհրդի նիստի շրջանակներում ՀՀ և ՌԴ արտգործնախարարների հանդիպմանն, ամենայն հավանականությամբ, կքննարկվի նաև հայ ռազմագերիների հարցը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշեց Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը:

«Գերիների ու պահվող անձանց վերադարձնելու թեման ՌԴ և ռուսական ղեկավարության, մեր խաղաղապահ անձնակազմի աշխատանքի առաջնահերթ ուղղություններից է, Այդ հարցը հեշտությամբ չի լուծվում, բայց աշխատանքը տարվում է: Այս ուղղությամբ ամեն դեպքում որոշակի հաջողություններ ձեռք են բերվում, վստահ եմ, որ հետագայում ևս կարվի ամեն ինչ, որ այս հարցը լուծվի և հնարավորինս արագ»,- ասաց նա:

Կոպիրկինը նկատեց՝ այս հարցում ՌԴ դիրքորոշումը հայտնի է. ամենից տրամաբանական մոտեցումը «բոլորը բոլորի դիմաց»-ն է:

--00--ԱԹ