ՀՀ և ՌԴ ռազմական գերատեսչությունների միջև ամուր համագործակցություն կա. դեսպան

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

կոպիրկին

Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը, պատասխանելով հարցին` արդյո՞ք նախատեսվում է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի այց Հայաստան, նշեց` որոշակի տեղեկություններ չունի, սակայն երկու երկրների ռազմական գերատեսչությունների համագործակցությունը շատ ամուր է:

«ՀՀ և ՌԴ ռազմական գերատեսչությունների համագործակցությունը ամուր է և ակտիվ, այն ամբողջ ծավալով արտացոլում է մեր երկրները կապող հարաբերությունների ռազմավարական դաշնակցային բնույթը: Այդ համագործակցությունը բխում է այն իրողություններից ու կարիքներից, որ այժմ կան պաշտպանության ոլորտում»,- ասաց Կոպիրկինը:

--00--ԱԹ