Իսրայելի հայ համայնքը ցույց է արել ՊՆ-ի առաջ․ պահանջը՝ դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

նկար

Իսրայելի հայկական համայնքի ներկայացուցիչները բողոքի ակցիա են իրականացրել պաշտպանության նախարարության դիմաց՝ Թել Ավիվի կառավարությանը կոչ անելով դադարեցնել Ադրբեջանին զենքի վաճառքը:

««Լեռնային Ղարաբաղը» կոնֆլիկտ չէ, այլ պայքարն է այն մարդկանց անվտանգության, որոնք ուզում են խաղաղ ապրել, իրենց հայրենիքում»,-ասել է հայ համայնքի ներկայացուցիչներից մեկը, ապա հավելել, որ վերջին պատերազմը ևս պատերազմը ցեղասպան թուրքի հետևողական աշխատանքի արդյունք է, քանի որ ցեղասպան թուրքը ամեն կերպ ուզում է ոչնչացնել հայությունը։

Ակցիայի մասնակիցների ձեռքերում են են նաև պաստառներ, որում 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանի կողմից հրթիռակոծված Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու լուսանկարներն էրն:

Ակցիայի շրջանակում հայ համայնքի ներկայացուցիչները նաև հայրենասիրական երգեր են կատարել, ինչպես նաև արտասանել հայ բանաստեղծների գործերը:

Բողոքի ակցիայի ուղիղ եթերը հրապարակվել է Իսրայելի հայկական համայնքի  ֆեյսբուքյան էջից:

--00—ԼՄ