Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր զրկված է եղել ազատությունից

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 26, 24News

քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սահմանադրական դատարանի կողմից կայացրած ՀՀ ՔՕ 301.1-րդ հոդվածի սահմանադրականության հարցով որոշմանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Քիչ առաջ ՀՀ Սահմանադրական դատարանն անվավեր եւ հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300․1 հոդվածը, որը Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործի հիմքն էր։

Սահմանադրական դատարանը սահմանել է, որ 300․1 հոդվածը հակասում է Սահմանադրության 78 եւ 79-րդ հոդվածներին։ ՍԴ որոշումը վերջնական է եւ ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը, միջազգային հեղինակավոր կառույցներ այս գործի հակասահմանադրականության վերաբերյալ մասնագիտական կարծիք են հայտնել երկրորդ նախագահի ապօրինի կալանավորման առաջին իսկ օրից։

Այս հակասահմանադրական գործի պատճառով նախագահ Քոչարյանը 537 օր ապօրինի կերպով զրկված է եղել ազատությունից»։

--00--ԱՀ