Գյումրիում շենքի շքամուտքում հայտնաբերվել է 26-ամյա տղայի դի

ԵՐԵՎԱՆ,  ՄԱՐՏԻ 27,  24News

սպանություն

Մարտի 27-ին, սպանություն է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 15։30-ի սահմաններում Գյումրիում  քաղաքացիները նկատել են, որ Երևանյան խճուղու 135 Ա շենքի շքամուտքում երիտասարդ տղայի դի կա։

Shamshyan.com-ի հաղորդմամբ՝  ոստիկաններն ու քննիչները շքամուտքում, աստիճանների մոտ հայտնաբերել են սուր կտրող-ծակող առարկայի հարվածի հետքերով 26-ամյա Գևորգ Դ-ի դին։  Այս պահին դեպքի վայրում աշխատում են փորձաքրեագետները, իսկ քննիչները կատարում են դեպքի վայրի զննություն, որտեղ հայտնաբերվել են արնանման հետքեր։  

Փաստի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում ՀՀ ՔրՕրի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քերական գործ։  

 --00—ՄՀ