Դիլիջանում մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել. կան վիրավորներ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 27, 24News

.

Այսօր՝ մարտի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում:  Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Ժամը 18:50-ի սահմաններում Mercedes G-55 մակնիշի 08 GG 808 համարանիշի ավտոմեքենան Դիլիջան քաղաքի Թբիլիսյան խճուղում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել:

Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Դիլիջան» բժշկական կենտրոն:

Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը:

--00--ԱՀ