Երևանի քաղաքապետարանը հրապարակել է Երևանի գլխավոր տոնածառի ձեռքբերման պայմանագիրը

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է մայրաքաղաքի տոնածառի ձեռքբերման պայմանագիրը։ Գրառումը՝ ստորև։

«Հարգելի՛ քաղաքացիներ, վերջերս շատ խոսվեց Երևանի գլխավոր տոնածառի ձեռքբերման մասին: Խուսափելու համար հետագա շահարկումներից՝ հրապարակում ենք տոնածառի ձեռքբերման պայմանագիրը: Ինչպես նաև հրավիրում ենք բոլոր-բոլորին դեկտեմբերի 21-ին՝  ժամը 19:30-ին, Հանրապետության հրապարակ՝ միասին վառելու գլխավոր ու նոր տոնածառի լույսերը»: