Արմավիրում մեքենան բախվել է ծառերին, կոտրել դրանք. վիրավորներից մեկի ականջը կտրվել է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

նկար

Մարտի 29-ին ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 06։00-ի սահմանում Երևանի բնակիչ, 31-ամյա Վաչագան Աղաջանյանն իր վարած «Nissan Teana» մակնիշի ավտոմեքենայով Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ-ին՝ դեպի Երևան ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել մի քանի ծառերի, տապալել դրանք և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում, տեղեկացնում է Shamshyan.com։

Վթարի հետևանքով Վ. Աղաջանյանն ու ուղևորը՝ Երևանի բնակիչ, 27-ամյա Կարեն Վարպետյանը, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից նախ տեղում առաջին բուժօգնությունն են ստացել, ապա տեղափոխվել «Վաղարշապատ» ԲԿ։

Դեպքի փաստով նյութեր են նախապատրաստվում։ Հետաքննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվել է Ոստիկանության Վաղարշապատի բաժնի պահպանվող հատուկ տարածք։ Դեպքի վայրում հավաքվածները նշում էին, որ հիվանդանոց տեղափոխվածները տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել, իսկ նրանցից մեկի ականջը կտրվել է։

--00—ԼՄ