ՔՊ մամուլի խոսնակը պատգամավորական մանդատ կստանա, իսկ Սուրեն Գրիգորյանը՝ նոր պաշտոն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

պաշտոն

Առաջիկա օրերին «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սուրեն Գրիգորյանը կնշանակվի արդարադատության փոխնախարար: Այս մասին հայտնում է Armtimes.com-ը` նշելով, որ Գրիգորյանն արդեն ԱԺ պատգամավորի մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել: 

Վերջինս կայքի հետ զրույցում հաստատել է տեղեկությունը:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի նախընտրական ցուցակում հաջորդ համարը փաստաբան Միսակ Բաբաջանյանն է: Վերջինս, ըստ կայքի տեղեկությունների, պատրաստվում է հրաժարվել մանդատը վերցնելուց: Ցուցակում նրան հաջորդում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահագն Ալեքսանյանը:

--00--ԱԹ