Արցախի նախագահը գեներալ Մուրադովն է, իսկ Հարությունյան Արայիկը Ղարաբաղի խանն է

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

հասարակական

Քաղաքական, հասարակական գործիչ Միհրան Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Արցախի վերնախավի ու մտավորականության մտքով չի՞ անցել, որ Արցախի նախագահ կոչվող թյուրիմացությունը ոչ թե իր անձնական, այլ Ալիևի փողերն է աջ ու ձախ բաժանում: Մտքներովդ չի՞ անցել, որ այդ թալանչին այդքան փող չէր կարող կուտակել: Արցախի վերնախավը չի՞ հասկանում, որ Արցախի նախագահը գեներալ Մուրադովն է այլևս, իսկ Հարությունյան Արայիկը Ղարաբաղի խանն է, ու Ղարաբաղի խանի փողերը Բաքվից են գալիս, որ աջ ու ձախի բերանը փակի և օրինակ՝ Կարմիր Շուկան առանց աղմուկի հանձնի:

Եվ ընդհանրապես՝ Արցախի վերնախավը կարո՞ղ է պատասխանել հարցին՝ ո՞րն է 18-րդ դարում թուրքին Արցախ հրավիրած Մելիք Շահնազարի ու մերօրյա Ղարաբաղի խանի՝ Հարությունյան Արայիկի տարբերությունը: Բարի խորհուրդ՝ զգույշ մնացեք Բաքվի փողերով Ղարաբաղի խանը չսկսի իսլամ ընդունելու քարոզարշավ ծավալել»:

--0--ԿԿ