ԱՀԿ ղեկավարը քննադատել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի բաշխման գործընթացը

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

պատվաստանյութ

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով կորոնավիրուսի դեմ հասանելի պատվաստանյութերի դեղաչափերի 76 տոկոսը բաժին է ընկնում աշխարհի 10 երկրի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, «Deutsche Welle»-ն հայտնում է, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը քննադատել է աշխարհում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի բաշխման գործընթացը:

«Գլոբալ ճգնաժամը կարիք ունի գլոբալ պատասխանների: Գլոբալ որոշումները սկսվում են համերաշխությունից»,-նշել է նա:

--00--ԱՀ