ՀՀ իշխանություններն ու Թուրքիան համատեղ փորձում են վիժեցնել Ջո Բայդենի ծրագիրը․ թուրքագետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 29, 24News

Եթե հայաստանյան իշխանությունները չեն հայտարարում, որ Թուրքիան թշնամի է, ապա նրանց քաղաքականությունը և քայլերը մնում են օրակարգում։ Մենք պետք է փորձենք բարելավել հարաբերությունները, բայց ունենալով այդ խաղի կանոններում հմտություններ, որովհետև նրանց հետ հաշտության գնալն իր տրամաբանությունն ու կանոններն ունի։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։ 

Թուրքագետն Անվտանգության խորհրդի քարտուղարի վերջին հայտարարությունը պատահական չի համարում՝ ընդգծելով, որ դրանք սերտորեն առնչվում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Արագածոտնի և Արմավիրի մարզերում արված հայտարարությունների հետ։

Ըստ Մելքոնյանի՝ Ապրիլի 24-ին ընդառաջ Հայաստանից հնչող այս մեսիջները կարող են որոշակի արձագանք ստանալ Թուրքիայում։

«Ապրիլի 24-ից առաջ Թուրքիայի քաղաքական մեքենան պատրաստվում է քայլերի, և դա ավելի է կարևորվում ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից Ցեղասպանության փաստի ճանաչման հավանականությամբ։ Ստացվում է, որ Հայաստանի իշխանություններն ու Թուրքիան համատեղ փորձում են վիժեցնել այս ծրագիրը։ Այս մեսիջը, եթե գնում է Թուրքիա, այնտեղից կարելի է կանխատեսել պատասխան, և չեմ կարծում, որ սրանք միտված են հայկական շահերին։ Դրանք կարող են վիժեցնել Բայդենի հավանական հայտարարությունը»,- եզրափակել է Մելքոնյանը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ