Վանաձորում պայթյուն է որոտացել. ԱԻՆ

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 17, 24News

Thumbnail

Դեկտեմբերի 17-ին՝ ժամը 18:51-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Շիրակացու փողոցի շենքերից մեկում տեղի է ունեցել պայթյուն. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

ԱԻՆ կայքից հայտնում են, որ միջադեպի առնչությամբ կտրվի լրացուցիչ տեղեկություն: