Մարմաշենը 9 և 16 միլիոն աժողությամբ երկու տրակտոր է ստացել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 30, 24News

1

ՀՀ ՏԿԵՆ Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից իրականացվող Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման ծրագրի շրջանակում Շիրակի մարզի Մարմաշեն միավորված համայնքը ստացել է երկու տրակտոր, մեկը կցորդով՝ 9 միլիոն 320 հազար դրամ արժողությամբ, մյուսը՝ 16 միլիոն 490 հազար դրամ արժողությամբ։

Մինչ այժմ Մարմաշենին է հատկացվել նաև երկու էքսկավատոր, մեկ ինքնաթափ մեքենա, մեկ գլդոն և աղբամաններ։ Համայնքում, այս ծրագրի շրջանակներում արդեն ներդրվել է 129 միլիոն դրամ։

Ծրագիրն իրականացվում է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության համակարգմամբ, կառավարության, համաշխարհային բանկի և համայնքների ֆինանսավորմամբ։

--00—ԼՄ