Մարտի 30-ին զինծառայողների աճյունների որոնումներն արդյունք չեն տվել

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

հասարակական

Պատերազմի ընթացքում զոհված և մինչ այժմ անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումները մարտի 30-ին արդյունք չեն տվել: Այս մասին հայտնում են Արցախի ԱԻՊԾ-ից։

Փրկարար ջոկատներն այսօր որոնողական աշխատանքները շարունակում են Վարանդայի(Ֆիզուլի) և Ջրականի(Ջաբրայիլ) շրջաններում:

Զինադադարից հետո հայտնաբերվել է ընդհանուր 1524 աճյուն:

--0--ԿԿ