Պատկերացնում եմ՝ ինչ էր զգում՝ տեսնելով, թե ինչպես են Շուշին առանց մարտի հանձնում թշնամուն

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Իսրայելցի բլոգեր Ալեքսանդր Լապշինը ֆեյսբուքյան էջում գրառում է արել Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանի մասին:

«Տխուր օր է: Այսօր մահացավ հայ լեգենդար գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, ով, ճակատագրի հեգնանքով, ղեկավարել է Շուշի քաղաքի գրոհը Լեռնային Ղարաբաղում: Պատկերացնում եմ՝ ինչ էր նա զգում՝ տեսնելով այն օրը, երբ այդ քաղաքն առանց կռվի հանձնվեց թշնամուն:

Ես բախտ եմ ունեցել ճանաչել Արկադի Տեր-Թադևոսյանին: Մենք բառացիորեն նախորդ շաբաթ ենք հանդիպել՝ մի միջոցառման շրջանակներում, որ նվիրված էր Ղարաբաղյան վերջին պատերազմում զոհվածներին: Մենք նրա հետ նստել էինք նույն սեղանի մոտ, հետո միասին հյուրընկալվեցինք մեկ այլ սպայի, այնտեղ շփվեցինք: Արկադին շատ հոգնած տեսք ուներ, բայց ես չէի կարող պատկերացնել, որ սիրողական այս տեսանյութը, որ նկարվել է հեռախոսով, կդառնա վերջինը»,- գրել է նա:

--00--ԱԹ