Կոմանդոսն իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News 

Բալասանյան

Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը ցավակացական ուղերձ է հղել Արկադի Տեր-Թադևոսյանի՝ Կոմանդոսի մահվան կապակցությամբ՝ նշելով, որ նա, ունենալով ռազմական գործչի բնատուր տաղանդ՝ իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում։ Այս մասին հայտնում է Արցախի անվտանգության խորհրդից։

Վիտալի Բալասանյանի ցավակցական ուղերձում նշված է. «Շատ մեծ ցավ և կորուստ ունեցանք․․․

Կյանքի 82-րդ տարում իր մահկանացուն կնքեց Արցախի ազգային-ազատագրական պայքարի նվիրյալ, Արցախի հերոս, «Ոսկե Արծիվ» շքանշանի ասպետ, Հայաստանի Հանրապետության «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանակիր Արկադի Իվանի Տեր-Թադևոսյանը՝ լեգենդար Կոմանդոսը:

Ունենալով ռազմական գործչի բնատուր տաղանդ՝ Կոմանդոսը իր ծանրակշիռ ավանդն ունեցավ Արցախի ազատագրման պայքարում։ Մեծ է նրա կատարած աշխատանքների նշանակությունը ինչպես կամավորականների մարտական պատրաստականության աստիճանի բարձրացման, այնպես էլ մի շարք ռազմական գործողությունների պլանավորման, առանձնապես՝ Շուշիի ազատագրման պլանի մշակման գործում։ 

Հայտնում եմ իմ խորին ցավակցությունը հանգուցյալ գեներալի մերձավորներին։

Ննջիր խաղաղությամբ, Հերո՛ս»։

--00—ՄՀ