Խաղաղության ձգտելը վատ բան չէ, ՀՀ քաղաքացին նույնպես երկարատև խաղաղություն է ուզում

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սարգիս Խանդանյանը չգիտի՝ ապագա խորհրդարանում ներկայացված կլինի՞, թե՞` ոչ, բայց խորհրդարանական արտահերթ ընտրությունների քարոզարշավին մասնակցելու է: 24News-ի հետ զրույցում նա նշեց, որ քաղաքականությունն ու թիմը լքել չի պատրաստվում, բայց չգիտի՝ որ համակարգում ներկայացված կլինի:

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի` Թուրքիայի հետ հարաբերություններ շտկելու արտահայտության մասին Խանդանյանի տեսակետը հետևյալն է.

«Միջազգային հարաբերությունները «թշնամի» ու «բարեկամ» կարգելով չեն ձևավորվում: 1993-ի Թուրքիան փակել է ՀՀ-ի հետ սահմանը, ինչը բարեկամական երկրի քայլ չէ: Հետևաբար՝ եթե խոսում ենք սահման բացելու մասին, ապա սահմանը ՀՀ-ն չէ, որ պետք է բացի, Թուրքիան է փակել, Թուրքիան էլ պետք է բացի: Ինչ վերաբերում է տարածաշրջանում խաղաղության հաստատմանը, ապա դրան ձգտելը վատ բան չէ, ու վստահ եմ, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի կողմնակից է երկարատև խաղաղության»:

Մանրամասները՝ տեսանյութում։

--00--ԱԹ