Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է գրել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը ՀՀԿ-ից դուրս գալու դիմում է ներկայացրել։

«Կանոնադրության համաձայն՝ դիմումը հիմք է ընդունվել, Կարեն Կարապետյանն այլևս կուսակցական չէ», - 24News-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանը: Նա չի հաստատել մամուլում տարածված այն տեղեկությունը, թե, «Կարապետյանից բացի՝ ՀՀԿ-ն կլքեն նաև այն 7 հազար «գազավիկները», որոնք կուսակցական էին դարձել նախորդ ընտրություններից առաջ, հենց Կարեն Կարապետյանի հետ ու նրա «խաթր»»։

Ըստ տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը մոտ ժամանակներում կընդգրկվի «Зарубежнефть» ռուսական պետական ընկերության տնօրենների խորհրդում։ Կարապետյանը կստանա անկախ տնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք՝ «Հրապարակ» թերթը գրել էր, որ ՀՀԿ նախկին փոխնախագահ Կարեն Կարապետյանը տևական ժամանակ չէր այցելում Հանրապետական կուսակցություն, չէր շփվում կուսակիցների հետ: Նա համարում է, որ թիմակիցները հետևողականորեն աշխատել են իր դեմ, և նախկին իշխանությունը՝ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, իր հանդեպ վատ է վարվել։