Նախիջևանը, Կուբաթլուն ու Զանգելանը դարձնենք մեզ «զալոժնիկ», նոր սկսեք խոսել թուրքերի հետ

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

Հիմա թուրքերի հետ թուղթ ստորագրել չի կարելի։ Ոտքի կանգնենք, նորից Նախիջևանը, ինչու չէ նաև Կուբաթլուն ու Զանգելանը դարձնենք մեր «զալոժնիկը», այդ ժամանակ կարելի է խոսել նրանց հետ։ Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում ասել է նախկին հետախույզ, «Ողջ մնալու արվեստ» ՌՀՀԿ ղեկավար, առաջին հետախուզադիվերսիոն ջոկատի հրամանատար Վովա Վարտանովը։ 

«Ոչ մի օգուտ չես քաղի, հիմա դու պառկած ես։ Թուրքը հիմա, որ ասի Ցեղասպանության հարցն անցած լինի, մենք պետք է ասենք՝ անցած լինի՞։ Եթե հիմա դու գնաս թուղթ ստորագրելու, ասելու ես՝ անցած լինի։  Եթե դու տաս թուրքին հնարավորություն, որ ինքը քեզ հետո ավելի հեշտ ոչնչացնի, նման ծրագիր Կարմիր Շուկայի ճանապարհն է, մեծագույն էշություն կլինի»,- ասել է նա։

Խոսելով Արցախի Կարմիր Շուկա բնակավայրի՝ Ադրբեջանին հանձնելու լուրերի մասին նա ասել է․

«Եթե Կարմիր Շուկայի ասֆալտի ճանապարհը տաս  և առանց «կանտրոլի» հնարավորություն տաս ծանր զենք և սպառազինություն թուրքերը հասցնեն Շուշի, հետո այդ 100 գերու փոխարեն կունենաս 5 -10 հազար զոհված խաղաղ բնակիչ ու զինվորական։ Եթե էշ ենք, կարող է և սենց բան բանակցության սեղանին դրվի ու մենք ընդունենք»,- ընդգծել է Վարտանովը։

Շարունակությունը՝ տեսանյութում։

--0--ԿԿ