Հայաստանի հավաքականը 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին

ԵՐԵՎԱՆ, ՄԱՐՏԻ 31, 24News

․

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում Մունդիալ-2022 ընտրական փուլի շրջանակներում 3:2 հաշվով հաղթեց Ռումինիայի հավաքականին:

54-րդ րոպեին Էդուարդ Սպերցյանը հեռահար հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ 62-րդ րոպեին հյուրերը հավասարեցրին հաշիվը, իսկ 10 րոպե անց նաև առաջ անցան հաշվի մեջ։

85-րդ րոպեին Վարազդատ Հարոյանը գրավեց հակառակորդի դարպասը` հավասարեցնելով հաշիվը` 2:2, րոպեներ անց 11 մետրանոց հարվածով գոլի հեղինակ դարձավ նաև Տիգրան Բարսեղյանը:

--00--ԱՀ