Թանկագի՛ն Նիկոլ, ընտրական գործընթացը ցույց տվեց հայ ժողովրդի նվիրվածությունը․ Մակրոն

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շնորհավորական նամակ է հղել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին դեկտեմբերի 9-ի արտահերթ խորհրդարանական ընտրություններում գրանցած հաղթանակի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում ասված է․

«Պարո՛ն վարչապետ, թանկագի՛ն Նիկոլ, Ֆրանսիայի Հանրապետության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ դեկտեմբերի 9-ին կայացած խորհրդարանական ընտրություններում Ձեր քաղաքական կուսակցության արձանագրած հաջողության առթիվ։ Ընտրական այս գործընթացն ի ցույց դրեց հայ ժողովրդի նվիրվածությունը ժողովրդավարական արժեքներին և օրենքի գերակայությանը։ Անկեղծորեն մաղթում եմ Ձեզ հաջողություն լիազորությունների կատարման գործում։ 

Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ ընդգծել մեր երկկողմ հարաբերությունների վաղեմությունն ու որակը։ 

Ֆրանսիան կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների իրականացման գործում, որոնց միջոցով դուք ցանկանում եք բարձրացնել տնտեսության արդյունավետությունն ու հայ ժողովրդի բարեկեցությունը։ 

Վստահ եղեք նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, շարունակելու է հետամուտ լինել Լեռնային Ղարաբաղի խնդրի խաղաղ, արդարացի և տևական կարգավորմանը»։

Thumbnail