895.4 մլն դրամ՝ պատերազմին մասնակիցների երեխաների և ամուսնու ուսման վարձի համար

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News

ուսանողներԿԳՄՍ

Պատերազմին մասնակցած ուսանողների կամ մասնակից անձանց սովորող երեխաների և ամուսնու ուսման վարձի փոխհատուցման ծրագիրը շարունակվում է նաև 2021թ-ին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից:

4,213 ուսանողի ուսման վարձը փոխհատուցելու նպատակով բյուջեում կատարվել է վերաբաշխում և հատկացվել հավելյալ 895.4 մլն դրամ։

Մինչև այս փոխհատուցվել է 1,373 ուսանողի ուսման վարձ՝ ընդհանուր 304.9 մլն դրամ ծավալով։

--00--ԱԹ