Խոշոր ավտովթար` Արարատի մարզում. կա մեկ զոհ և 4 վիրավոր

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

․

Այսօր՝ ապրիլի 1-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել  Արարատի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Երևան-Երասխ-Մեղրի ավտոճանապարհի 48-րդ մ հատվածում ճակատ-ճակատի բախվել են Mercedes և Mazda մակնիշի ավտոմեքենաները:

 Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, 4 հոգի քաղաքացիների օգնությամբ դուրս են բերվել Mazda-ի միջից և Արարատի հիվանդանոցի բժիշկների ու քաղաքացիների ավտոմեքենաներով   տեղափոխվել են «Արարատ» բժշկական կենտրոն:

Մահացածին ավտոմեքենայից դուրս են բերել փրկարարները և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային:

 Փաստի առթիվ Վեդիի քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի (ճանապարհատրանսպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:

 Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը: 

Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ ասում էին, որ  մահացածը Mazda-ի վարորդն էր, ով ապրում էր Արարատի մարզի Այգավան գյուղում, իսկ հիվանդանոց են տեղափոխվել նրա կինն ու 3 անչափահաս երեխաները:

Իսկ Mercedes-ի վարորդն էլ վթարից հետո ինքնակամ ներկայացել է ոստիկանության Արարատի բաժին:

Նշվում է, որ Mercedes-ի վարորդը նույնպես դիմել է «Արարատ» բժշկական կենտրոն:

--00--ԱՀ