Զինծառայողներին մայիսի 1-ից հետո աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 1, 24News 

զինվորներ

Ռազմական գործողությունների հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին մայիսի 1-ից հետո աշխատանքի ընդունող գործատուներն աջակցություն կստանան։ Այս մասին հայտնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։

«Ծրագիրը վերաբերում է ոչ միայն 2020 թվականի պատերազմի հետևանքով հաշմանդամություն ձեռք բերած անձանց, այլև՝ հաշմանդամություն ունեցող նախկին զինծառայողներին։

Նախագծի համաձայն՝ աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր անձի համար գործատուին կտրամադրվի՝
• աջակցություն՝ առավելագույնը 100,000 դրամի չափով՝ աշխատավարձից հաշվարկված և վճարված եկամտային հարկի համար՝ եռամսյակային կտրվածքով՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով,
• միանվագ փոխհատուցում՝ ոչ ավելի, քան 500,000 դրամի չափով՝ աշխատատեղի հարմարեցման անհրաժեշտության դեպքում։

Դիմելու ընթացակարգի մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,- ասված է հայտարարության մեջ։

--00--ԱՀ