Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուրում» ծաղկեպսակ է դրվել զոհվածներին հավերժացնող հուշապատին

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

հասարակական

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի անունից «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ծաղկեպսակ է դրվել Հայրենիքի ազատության և անկախության համար զոհվածների սխրանքը հավերժացնող հուշապատին: Այս մասին հայտնում են 3-րդ նախագահի գրասենյակից։

«Հավերժ փառք և խոնարհում
Հարգանքի տուրք ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների անմահ հիշատակին»,-նշված է հայտարարության մեջ։