73-ամյա արզականցին ապօրինի թմրամիջոց է պատրաստել, պահել և օգտագործել․ հարուցվել է քրգործ

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հերթական դեպքը բացահայտեցին Չարենցավանի ոստիկանները։

Քրեական հետախույզները տեղեկություններ էին ստացել, որ Կոտայքի մարզի Արզական գյուղի 73-ամյա մի բնակիչ ապօրինի թմրամիջոց է պատրաստում, պահում և օգտագործում:
Մարտի 20-ին հարուցված քրեական գործի շրջանակներում կասկածյալի տան և նրա «ԻԺ-21251» մակնիշի մեքենայի խուզարկությամբ հայտնաբերվեց առանձնապես խոշոր չափի՝ 119 գրամ մարիխուանա։

Ըստ 73-ամյա տղամարդու՝ հայտնաբերված թմրանյութը պատրաստել է վայրաճ կանեփի թփերից` իր օգտագործման համար:

Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն:

Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

--00—ԼՄ