Շնորհավորանք լինում է, երբ կա նշանանակում. ՌԴ դեսպանը՝ Պուտինի չշնորհավորելու մասին

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը դեռևս չի շնորհավորել վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանին խորհրդարանական ընտրություններում հաղթանակի առթիվ, որովհետև միջպետական արարողակարգը չի նախատեսում նման շնորհավորանքներ։ Այդ մասին այսօր՝ դեկտեմբերի 18-ին, ասաց ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը։

«Միջպետական արարողակարգի հարցն է։ Որպես կանոն, շնորհավորանքներ լինում են, երբ նշանակում կա »,- նշեց նա։

Դեսպանը հավաստիացրեց, որ Ռուսաստան տրամադրված է ակտիվ գործակցության Հայաստանի նոր իշխանության հետ։