Իշխանությունը չգիտի՝ ո՞ւմ է ասֆալտին փռում, որտե՞ղ է ասֆալտ փռում, դա է նրանց օրակարգը

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանը վստահ է՝ «ռեյթինգային» ընտրակարգից հրաժարվելն անկասկած հանգեցնելու է նրան, որ ապագա խորհրդարանում մարզերից պատգամավորներ գրեթե չեն լինի։ 

24News-ի հարցին, թե համամասնական փակ ցուցակներով ընտրակարգը վարչապետ Նիկոլ Փաշինյանի շահերի՞ց է բխում, որ միանձնյա որոշի, թե ով է լինելու ՔՊ-ի ցուցակում, պատգամավորը արձագանքեց. «Այդպես միասնաբար, առանց քննարկելու էդ նույն թիմը հանձնեց Արցախը»։

Սիմոնյանը, խոսելով քաղաքական օրակարգերից, ընդգծեց՝ իրենց և իշխանության օրակարգը խիստ տարբեր են։ «Իշխանությունը, որն անընդհատ հղում է անում ժողովրդին, պարզե՞լ է՝ ժողովուրդն՝ ի՞նչ է ուզում, նախկիններին դատե՞լ, վերջում էլ վրայից ասֆալտ փռե՞լ, թե՞ իրավական, զարգացած պետություն ունենալ»,- հավելեց պատգամավորը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ