Պաշտոնյաներն ու նրանց ընտանիքի անդամները պետբյուջեի հաշվին չեն մարզվելու և չեն լողալու

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News

Բարձրաստիճան պաշտոնյաները սոցփաթեթի շահառու չեն։ Կառավարության նոր որոշմամբ բյուջեից նոր գումարներ չեն հատկացվելու, սոցփաթեթի համակարգում նոր անձինք չեն ընդգրկվելու: Այս մասին 24TV-ի «Հարցազրույց» հաղորդման եթերում հայտարարել է ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը՝ պարզաբանելով սոցցանցերում աղմուկ բարձրացրած հարցը, թե պաշտոնյաները և նրանց ընտանիքի անդամները պետության հաշվին մարզվելու և լողավազան են հաճախելու։

Նրա խոսքով՝ փոփոխությունը վերաբերում է բացառապես հնարավորությունների, ծառայությունների ընդլայնմանը: 

Հիշեցնենք, որ «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքով պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց և նրանց ընտանիքի անդամներին տրամադրվում է սոցիալական փաթեթ, որով սահմանված ծառայությունները սահմանում է կառավարությունը:

Եվ ահա, կառավարությունը որոշել է արդեն գործող ծառայություններին ավելացնել ևս մեկը՝ մարզա-առողջարարական և սպորտային համալիրների, լողավազանների ծառայություններից անվճար օգտվելու հնարավորությունը։ 

Սա սակայն, ըստ Սարգսյանի, չի ենթադրում, որ ավելացվելու է սոցփաթեթի համար նախատեսված գումարի՝ 72 հազար դրամի չափը։

Մանրամասները՝ տեսանյութում։

--0--ԿԿ