Սյունիքի մարզում հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ է բացվել

ԵՐԵՎԱՆ, ԱՊՐԻԼԻ 2, 24News 

․

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը և Փրկարար ծառայության տնօրեն Արմեն Գասպարյանն ապրիլի 2-ին այցելել են Սյունիքի մարզ: Շիկահող բնակավայրում բացվել է հրշեջ-փրկարարական կամավորական հենակետ, որտեղ աշխատանքի համար Շիկահող, Սրաշեն, Ծավ, Ներքին Հանդ և Ճակատեն բնակավայրերից 25 բնակիչ է կամավորագրվել:

Ինչպես տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հենակետի աշխատանքների կազմակերպման համար տրամադրվել է հրշեջ մեքենա, որը ԱԻՆ-ի հաշվեկշռից նվիրատվության միջոցով փոխանցվել է Կապան համայնքի հաշվեկշռին:

«ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը, կարևորելով նման հենակետերի ստեղծումը, ընդգծել է, որ այս տարբերակով հնարավոր է լինում արագ արձագանքման միջոցով տարածքի նախնական հրդեհաշիջման աշխատանքները կազմակերպել կամավորական ուժերով՝ մինչև մարզային փրկարարական վարչության ՀՓՋ-ից հրշեջ-փրկարարների ժամանումը: ԱԻ նախարարը և ՓԾ տնօրենը միջոցառման ավարտին մասնակցել են Շիկահողում կազմակերպված ծառատունկին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

--00--ԱՀ