ՄԱԿ-ը Ռուսաստանն Ուկրաինային սպառնացող վտանգ է համարում. Հայաստանը դեմ է քվեարկել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

ՄԱԿ-ի Գլխավոր Վեհաժողովն ընդունել է, որ Ռուսաստանն իրենից վտանգ է ներկայանում Ուկրաինայի համար, և ընդունել է Ուկրաինայի բանաձևը, որը վերաբերում է Ռուսաստանի կողմից Ղրիմը, Սևաստոպոլը, ինչպես նաև Սև և Ազովյան ծովերը մասնակիորեն ռազմականացնելուն: Այդ մասին հաղորդել է lenta.ru-ն։

Ներկայացվել է, որ Սև ծովի տարածքում ՌԴ-ի գործողությունները  սպառնում են Ուկրաինայի անվտանգությանը:

Ռուսաստանի դեմ ներկայացված բանաձևին կողմ է քվեարկել 66 երկրիր, դեմ՝ 19։ Հայաստանը դեմ քվեարկած երկրների կազմում է։ Վրաստանը կողմ է եղել, Ադրբեջանը՝ ձեռնպահ:

ՄԱԿ-ի ընդունած բանաձևում Ռուսաստանը բնորոշվում է որպես շրջափակող գերտերություն, որը Ղրիմում կատարած գործողությունների հետևանքով վտանգում է տարածաշրջանային կայունությունը: