ՌԴ քաղաքացիություն ստանալու կարգը պարզեցվել է․ Պետդուման նոր որոշում է ընդունել

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail
ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ ՌԴ Պետդուման երրորդ ընթերցմամբ  ընդունել է ՌԴ քաղաքացիության շնորհման ընթացակարգի պարզեցման մասին օրինագիծը: Օրենքը նախագահին հնարավորություն է տալիս որոշելու՝ ո՞ր օտարերկրացիները պարզեցված կարգով ՌԴ քաղաքացիություն ստանալու իրավունք ունեն:

Ընդունված որոշման համաձայն՝ կպարզեցվի նաև հայրենադարձներին քաղաքացիություն շնորհելու կարգը․ նրանք կկարողանան դիմում ներկայացնել ոչ թե գրանցման, այլ գտնվելու վայրից: