ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News
Պետրոս Ղազարյանը նշանակվել է Հանրային հեռուստաընկերության լրատվական ծառայության տնօրեն։ Նշանակման մասին լուրը հաստատել է Պետրոս Ղազարյանը։
Հիշեցնենք, որ լրատվական ծառայության նախկին տնօրենը՝ Վահագն Թևոսյանը, օրերս աշխատանքից ազատվելու դիմում է ներկայացրել։ Նախկին լրագրողն ԱԺ արտահերթ ընտրությունների ժամանակ ընգրկված էր «Իմ քայլը» դաշինքի ցուցակում։ Վահագն Թևոսյանն իր գործունեությունը կշարունակի 7-րդ գումարման խորհրդարանում։