Ժոզե Մոուրինյոն հեռացվեց «Մանչեսթեր Յունայթեդ»-ից

ԵՐԵՎԱՆ, ԴԵԿՏԵՄԲԵՐ 18, 24News

Thumbnail

«Советский спорт»-ւ հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն հեռացվել է աշխատանքից: 

«Ակումբը ցանկանում է շնորհակալություն հայտնել Ժոզեին՝ «Մանչեսթեր Յունայթեդ»-ում իր կատարած աշխատանքի համար և մաղթել հետագա հաջողություններ: Առաջիկայում՝ մինչև սեզոնի ավարտը կհայտարարվի մարզչի ժամանակավոր պաշտոնակատարի նշանակման մասին, քանի դեռ ակումբը նոր մարզիչ է փնտրում», - ասված է ՄՅՈւ հայտարարության մեջ: Առաջիկա կարճ ժամանակահատվածում նախատեսվում է հայտարարել ակումբի ժամանակավոր մարզչի անունը:

Հիշեցնենք, որ Մոուրինիոն «Կարմիր սատանաների» ակումբը գլխավորում էր 2016 թվականից: Ոլորտի մասնագետները նրա պաշտոնավարման ժամանակահատվածը գնահատում են ակումբի համար ամենաանբարենպաստը 28 տարվա ընթացքում: